Մասնագետները փորձել են վերականգնել Հիսուս Նազովրեցու դեմքը (photo)


01:53 , 16 դեկտեմբեր, 2015
Daily Mail-ը հայտնում է, որ մասնագետները փորձել են վերականգնել Հիսուս Նազովրեցու դեմքը՝ պատմական նյութերի հիման վրա:

Մասնավորապես, Մանչեսթրի համալսարանի մասնագետ Ռիչարդ Նիվը Հիսուսի դեմքը վերականգնել է Հիսուսի ժամանակակիցների՝ 2000-ամյա վաղեմության սեմական տիպի գանգերի նյութի հիման վրա՝ դատաբժշկական մեթոդների և Աստվածաշնչի հուշումների միջոցով:

Ստացված արդյունքները Հիսուսին պատկերում են որպես լայն դեմքով, ընկուզա-շագանակագույն աչքերով, մորուքով տղամարդու, որը նաև բավականին «արևահարված» է: