Մի ժամանակ «շարժում» բառն էր անընդհատ աչք ծակում, վերջերս էլ «ճակատ»-ն է ընկել բերաններս


12:06 , 15 դեկտեմբեր, 2015
Մի ժամանակ «շարժում» բառն էր անընդհատ աչք ծակում, Էս վերջերս էլ «ճակատ»-ն ա ընկել բերաններս՝ էլ մշակութային արժեքների պահպանության ճակատ, էլ «Ոչ»-ի ճակատ, էլ փրկության ճակատ, էլ բնապահպանական ճակատ, էլ «Նոր Հայասատան» ճակատ... Մի խոսքով, ոնց որ մենակ «հին ախպերության» ու «թազա կնանոց» ճակատը չկա, թե չէ ամեն ինչից մի-մի հատ ճակատ կա:
Ու էսքան ճակատների արանքում մարդ անկախ իրանից հոգեբանորեն մի տեսակ անախորժ վիճակում ա հայտնվում, որովհետև առնվազն ոնց որ Դամասկոսի արվարձաններում լինես ու տնից դուրս գալուց կամ ցանց մտնելուց ուզում ես ձեռի հետ մի հատ ինքնաձիգ վերցնես՝ մարդ ես, էլի, էսքան ճակատների շորշոփում մեկ էլ, Աստված չանի, ճակատամարտի մեջ կարող ա ընկնես:

‪#‎բոլորսդեպիԱվարայր‬