Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատուհան է բացվում ընդդիմադիր դաշտում նոր ուժերի առաջխաղացման համար


14:00 , 14 դեկտեմբեր, 2015

Լինելով դրսում` չեմ դադարում հետևել Հայաստանի նորություններին։

Նոր Սահմանադրությունն առավել մեծ հնարավորություններ է ստեղծում նաև քաղաքական կուսակցությունների կայացման համար։ Այդ տեսակետից, խոստովանելով այսօրվա քաղաքական ներկապնակի աղքատությունը, միանգամայն ողջունելի է նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատուհան է բացվում հատկապես ընդդիմադիր դաշտում նոր ուժերի առաջխաղացման համար, ինչը թույլ կտա թոթափել անցյալի բարդույթով տառապող քաղաքական ուժերի բեռը և նոր իրողություններում երկրի քաղաքական համակարգի զարգացման աստիճանը կարող է տեսանելիորեն բարձրացնել։

Հաջողություն մաղթենք նոր սերնդի գործիչներին։