Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Կարենը մի քանի անգամ մասնակցել էր «Արմֆայթինգ»-ի մրցումներին


02:49 , 14 դեկտեմբեր, 2015
Խորը ցավով տեղեկացա, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Գրիգորյանը: Իմ և իմ ղեկավարած «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» անունից ցավակցում եմ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Կարենը մի քանի անգամ մասնակցել էր «Արմֆայթինգ» ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին: