Սահմանից էն կողմ «չեղած» Թուրքիան միակ երկիրն էր, որ բացահայտ ցինիզմով ռուսական ինքնաթիռ խփեց


01:49 , 14 դեկտեմբեր, 2015
Բայց հետաքրքիր ազգ ենք, էլի: Մոդեստ Կոլերովը հակաթուրքական քարոզչության ռուսական մեյնստրիմում ասում ա, թե Հայաստանի սահմանից էն կողմ էլ Թուրքիա չկա, ու մենք էլ ծափահարություներով ընդունում ենք մեր ականջին հաճելի «լուրը»: Ներողություն եմ խնդրում, բայց «ականջներով սիրելու» հատկանիշը բնորոշ ա կանանց, իսկ ազգերի ու պետությունների համար շատ վտանգավոր երևույթ ա: Ծափերի արանքում թեթևակի սթափվելու համար սահմանից էն կողմ «չեղած» Թուրքիան միակ երկիրն էր, որ բացահայտ ցինիզմով ռուսական ինքնաթիռ խփեց ու ցամաքային զորք մտցրեց Իրաքի հյուսիս: