Հռհռան ապագան ձեր երկրի


22:31 , 13 դեկտեմբեր, 2015
Ճիշտն ասած՝ ինձ համար էդ հատուկ անվավեր դարձրած թերթիկները հեչ էլ հումորով չէին, հեչ էլ ծիծաղելի չէին:
Որ ի՞նչ: Ո՞ւմ վնասեցին ու ո՞ւմ ինադու ստացվեցին: Սերժի ու «այո»-ի կողմնակիցների՞: Հաստա՞տ:
Եթե պիտի փչացնեին, գոնե պիտի «այո»-ն նշեին: Հա՛մ «ոչ» քվեարկել, համ թերթիկ փչացնե՞լ:
«Րաֆֆու ինֆանտիլիզմ» սինդրոմը փաստորեն օդակաթիլայինով ու յութուբաեթերայինով փոխանցվող է: Ու ահագին տարածվել է ազգիս մեջ:
Ու որտեղի՞ց էս համացանցային աստղեր դառնալու մոլուցքը: Քանի՞ օրվա ուրախություն բերեց: Ու ինչքան աննշան ու մոխրագույն պիտի լինի մարդու կյանքը, որ թոռներին պատմելիք-ցույց տալիքը էս կարգի անհեթեթություններն են մնալու:
Մաշված գլուխների անիմաստ գովքը:
Ու հուսով եմ՝ երեկվա հումորիստներն էլ չեն նեղվում նրանից, որ պետության ղեկն ու օդի փականը ձեռքն առած իշխանավորներն էլ իրենց են էսպես անլուրջ վերաբերվում: Մարդատեղ չեն դնում: Ձայնն ու կարծիքը հաշվի չեն առնում:
Նորմալ է:
Որ՛տև եթե երկրիդ հետ կապված էդքան լուրջ ու կարևոր գործին «հա-հա-հի-հի»-ով ես վերաբերվում, ուրեմն լիսկային ու լֆիկին էլ «հա-հա-հի-հի» արա, լուրջ մի ընդունի՛ր:
Կարևորը թոռանդ վաղը-մյուս օր հեռախոսիդ մեջ սեյվ արած ամենագլխավոր ժառանգությունն ես թողել՝ փչացրած քվեաթերթիկ, որ «սաղ ալիքներն ու թերթերը ցույց տվին, խնդալուց մեռանք, հարևան Վարդուշն էլ նախանձեց, որ ինքը չէր ֆայմել»։