Իմ տեղամասի պարկն ու «այո»-ի փաթեթը, ամենայն հավանականությամբ՝ հենց 5-րդ ընտրատարածքայինում էին ճղել


14:39 , 13 դեկտեմբեր, 2015
Իմ տեղամասի պարկն ու "այո"-ի փաթեթը, ամենայն հավանականությամբ՝ հենց 5-րդ ընտրատարածքայինում էին ճղել, "ոչ" քվեարկված առնվազն 200 քվեաթերթիկները "այո"-ի փաթեթից հանել-ոչնչացրել, տեղը "այո" էին լցրել, այնպես, որ վերահաշվարկը արձանագրությունից շեղում չտվեց։ Պարկը բացել էին ներքևի կարվածքից, հետո կպցրել մի ձև՝ բայց վնասվածքը երևում էր, ինչը ես ֆիքսեցի ("Ազատություն" ՌԿ-ի տեսախցիկի հետ)՝ մինչև բացելը։
Հիմա անվավեր ճանաչելու դիմումիս կցում ենք էդ սաղ նյութերը ու ինչքան շատ հետագայում էլ կեղծեն, էնքան շատ եմ ֆիքսելու էդ կեղծիքները ու նենց եմ անելու, որ տակից դուրս չգան։ Ինչքան շուտ անվավեր ճանաչեն կոնկրետ իմ տեղամասի քվեարկությունը, էնքան իրանց համար լավ, թե չէ ամեն առիթ-անառիթ, դրսում թե ներսում, խայտառակ եմ անելու։ 2 օր առաջ Հովսեփը ԵԺԿ-ի ժողովին իմ դեպքի մասին հայտնել էր, դեռ լիքը տեղեր կան, որ էս հանցագործների գլխին տեղամասումս կատարվածը կաշմառ կդարձնեմ։