Լևոն Արոնյանը տարավ իր առաջին հաղթանակը London Chess Classic Grand Chess Tour 2015 մրցաշարում (photo)


03:04 , 12 դեկտեմբեր, 2015
Հաղթեեեեեեեեեց, Արոնյանը վերջապես «կոտրեց» ոչ-ոքիների շարքը և 7-րդ տուրում տարավ իր առաջին հաղթանակը London Chess Classic Grand Chess Tour 2015 մրցաշարում, որին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները: Այս պահին նա 4 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, բայց մյուս շախմատիստների պարտիաները դեռ ընթացքի մեջ են, և Մաքսիմ Վաշիեր-Լագրավը բոլոր շանսերն ունի նրան անցնելու, քանզի բացահայտ առավելություն ունի մրցակցի նկատմամբ և հաղթանակի դեպքում կունենա 4.5 միավոր: Սակայն վերջին` 9-րդ փուլում նրա մրցակիցը կլինի մեր Լևոն Արոնյանը:)