Թուրքիան համաձայնության է եկել Իրաքի հետ


17:17 , 11 դեկտեմբեր, 2015
Ասում են՝ Թուրքիան համաձայնության է եկել Իրաքի հետ: Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Բաշիքա շրջանում թուրքական կոնտինգենտի տեղակայման հարցում Թուրքիայի հետախուզության պետը Բաղդադում բարձր մակարդակով հանդիպումների արդյունքում համաձայնության է եկել իրաքյան կողմի հետ: Հետաքրքիր է, թե թուրքական կողմը Իրաքի կողմից ներկայացված վերջնաժամկետներից և վերջնագրերից հետո ինչ է խոստացել ու կորզել իրաքյան կենտրոնական իշխանությունների համաձայնությունը: Ոնց որ ԻՊ-ով է վախեցրել Իրաքին: