Past.am-ը գրում է.
Սիրված երգիչ Գրիգորի Լեպսն ու իր այժմյան կինն` Աննան, ծանոթացել են 2000 թվականին:
Երեկույթներից մեկի ժամանակ տեսնելով շիկահեր գեղեցկուհուն, Լեպսը միանգամից սիրահարվել է և ամուսնության առաջարկություն արել, սակայն Աննան մերժել է երգչին: Երկար ժամանակ է անցել, մինչ Աննան հասկացել է իր սխալը, փնտրել, գտել նրան և սիրտը շահել: Լեպսն այլեւս չի շտապել առաջարկություն անել, նա նախընտրել է սպասել, մինչեւ Աննան առաջին քայլն անի:
Եվ այդպես էլ եղել է: Առաջին դտստեր ծնունդից հետո Աննան ինքն է խնդրել Լեպսին ամուսնանալ իր հետ: Այժմ Լեպսին շրջապատում է ամուր եւ երջանիկ ընտանիքը: Նա ունի երեք դուստր եւ մի որդի, որին կոչել են Իվան` վրացական Վանո անվան պատվին: Հենց այդպես է հայրը կոչել Լեպսին` փոքր ժամանակ: