Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ» ազգայնականների սպառնալիքների պատճառով


18:06 , 10 դեկտեմբեր, 2015

yura movsisyanGalatv.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է եղել «Գալաթասարայը», սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ, հաղորդում է «fotospor»-ը։

Աղբյուրի տեղեկություններով, «Սպարտակը» համաձայն է եղել Բաքվում ծնված հայ հարձակվողի տեղափոխությանը, սակայն Մովսիսյաննն ինքը հրաժարվել է տրանսֆերից Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրների, ինչպես նաև ազգայնականներից իր կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքների պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» կազմում մասնակցել է ՌՊԼ 11 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։