Տուգանքը կփոխարինվի նախազգուշացումով


15:49 , 10 դեկտեմբեր, 2015
Ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքների արժեքները մշտապես բուռն քննարկումների առիթ են հանդիսացել: Հանրության մոտ հիմնականում բողոքի առիթ են հանդիսանում աննշան խախտումների համար ակտերի չափերը:
Վերը նշված հարցին անդրադարձել են նաև այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում: Քննարկվել և ընդունվել են որոշումներ, ըստ որոնց՝ մի շարք խախտումների համար տուգանքները փոխարինվել են նախազգուշացումներով: Նախատեսվել է նախազգուշացման դրույթ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը՝ բացառությամբ ճանապարհն ուղղահայաց հատելու դեպքերի համար:
Հարկ է նշել, որ խստացվել են մի շարք խախտումների տուգանքները, մասնավորապես՝ ոչ սթափ վիճակում ղեկին նստելու, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքների չափերը:
Հուսանք, որ վերոհիշյալ որոշումը կտա իր դրական արդյունքը, և որոշ վարորդներ էլ չեն փորձի չարաշահել այս փոփոխության տված հնարավորությունը: