Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ 20.000 դրամ գանձում վիզա ստանալու համար


14:28 , 10 դեկտեմբեր, 2015
Հայաստանից ԵՄ անդամ մի շարք երկրներ գնալու համար գործում է վիզաների միասնական կենտրոն, որի գաղափարն առաջին հայացքից շատ լավն է, այսինքն՝ չեն լինում կուտակումներ դեսպանատներում և այլն: Բայց արի ու տես, որ վիզա ստանալու համար այս կենտրոնի ծառայություններից օգտվելը պարտադիր է ու վճարովի, ասեմ ավելին՝ ծառությունն ավելի թանկ է, քան վիզայի համար վճարվելիք գումարը: 20 հզ դրամի կարգի գումար գանձում են այն բանի համար, որ ընդամենը իրենց ես հանձնում փաստաթղթերը և մի քանի օր անց գնում ու հետ ես ստանում անձնագիրդ, նույնն է՝ ինչ անում էիր դեսպանատներում։ Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե ինչու են ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ 20 հզ դրամ գումար գանձում: Մարդ կա՞, ով հասկացել է, կամ կա՞ արդյոք լրատվական, ով հետաքննություն արել է այս հարցով։