Այս առումով շատ կարևոր է պետական բյուջեի նախագիծը, որն, ի դեպ, այսօր ԱԺ-ում ընդունվեց բավականին մեծ թվով կողմ ձայներով. կողմ` 97, դեմ` 12, ձեռնպահ` 3:
Ուշագրավ է նման մեծ թվով կողմ ձայների փաստը: Սա, թերևս, արդյունք է այն բանի, որ բյուջեն իրատեսական է: Գլոբալ զարգացումների նման պարագայում անլուրջ կլիներ բյուջեն կազմել ներկայիս իրավիճակին և հնարավոր իրողություններին չհամպատասխանող ցուցանիշներով: Բնականաբար, առավել ցանկալի կլիներ, որ նախագծում ներկայացված լինեին աճի տեմպերի բարձր ցուցանիշներ, սակայն պետք չէ կորցնել իրականության զգացողությունը: