Ընտրությունների միակ օրինական անցկացման ճանապարհը կարող են դառնալ օնլայն ընտրությունները


00:32 , 8 դեկտեմբեր, 2015
Ընտրությունների միակ օրինական ու առանց խախտումների անցկացման ճանապարհը ՀՀ-ում, այն էլ այս պարագայում, կարող են դառնալ օնլայն ընտրությունները: Համակարգը շատ պարզ է` անձն իր անձնական տվյալներով ու անձնագրի համարով նախապես մուտք է գործում նախապես պատրաստված կայք ու քվեարկում: Հաշվումը կատարվում է համակարգի կողմից ծրագրի միջոցով: Սա կարող է շրջադարձային դառնալ մեր երկրի համար, այլապես ընտրությունների այս արատավոր մեխանիզմը տասնյակ տարիներ կարող է տևել: