Լևոն Զուրաբյանը լիներ թեկուզ «Այո»-ի ճամբարում, միևնույն է՝ գրեթե նույնքան «Ոչ»-եր էին գրանցվելու


22:27 , 7 դեկտեմբեր, 2015
«Ազատության» թղթակցի հետ հարցազրույցում Լևոն Զուրաբյանը փորձում է, ակնհայտ չափազանցության դիմելով, հավաստիացնել, թե բացառապես իրենց շնորհիվ են ձևավորվել և քվեարկել «Ոչ»-ի կողմնակիցները:
Չնայած միգուցե առաջին հայացքից պարադոքսալ կարող է թվալ, բայց թե՛ «Այո»-ի և թե՛ «Ոչ»-ի տերերն իրականում հենց իշխանություններն են: Այսինքն՝ «Այո» են քվեարկել իշխանության կողմնակիցները, իսկ «Ոչ»՝ իշխանությունից դժգոհները:
Ակնհայտ է, որ, ըստ էության, Լ. Զուրաբյանի դիրքորոշումն այս համատեքստում որևէ դերակատարություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ: Լիներ նա թեկուզ «Այո»-ի ճամբարում, միևնույն է՝ գրեթե նույնքան «Ոչ»-եր էին գրանցվելու: