Երևանի ո՞ր ռուսական բաղնիքում է գիշերն անցկացրել ռեփեր Տիմատին


15:56 , 7 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես եկավ հազարավոր հայ երիտասարդների կուռք, ռեփ երգիչ Տիմատին: Սոցիալական ցանցերը ողողված են համերգից լուսանկարներով ու տեսանյութերով, ինչն արդեն փաստում է այն մասին, որ համերգի մասնակիցները մի լավ ժամանակ են անցկացրել ու շատ գոհ են:
Ինչպես երևում է` Հայաստանից գոհ է նաև Տիմատին. նա զուր ժամանակ չի անցկացնում և վայելում է Երևանն իր ողջ հյուրընկալությամբ: Տիմատին Երևանում նույնիսկ ռուսական բաղնիք է հասցրել գնալ: Տիմատիի թիմում գտնվող իմ ծանոթներից տեղեկացել եմ, որ նա ողջ գիշերն անցկացրել է «Toscana» հյուրանոցի ռուսական բաղնիքում: 

Նայեցի հյուրանոցի կայքում և պարզեցի, որ այստեղ բոլոր VIP սենյակներն ունեն ռուսական բաղնիքներ:

Իսկ այս լուսանկարն արված է հենց այդ բաղնիքում`

Դե ինչ, հուսով ենք՝ Տիմատին մի լավ լիցքաթափվել է համերգից հետո :)