Խնդրում եմ ինձ բացատրել` ինչ կապ ունեն քաղաքականության հետ խրտվիլակ վառելն ու քվեաթերթիկ պատռելը


13:21 , 7 դեկտեմբեր, 2015
Ընտրություններն ավարտվեցին, Ոչ-ը հավաքեց 400.000 հազար ձայն: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ չէի սպասում ՈՉ-ի այսպիսի բարձր արդյունքի, որովհետև դաշտում գործող ընդդիմադիրները վատ քարոզարշավ են անցկացրել: Հիանալի է, որ ժողովուրդը կարողացավ այսպիսի միասնականություն ցույց տալ ու այդքան ձայն հավաքել:
Իրենց ընդդիմության առաջնորդ հռչակածները կրկին կռախի ենթարկվեցին: Հիմա էլ արդար ժողովրդի ձայները փորձում են իրենց համար հարթակ դարձնել ու իրենց չարածը որպես արած ներկայացնել:
Այս տպավորիչ ձայներից հետո իշխանությունը կհասկանա, որ ժողովուրդն առանց լիդերների, եթե ցանկանա, կարող է իր ուզածն առաջ տանել, ու շատ բաներ այլ ձև կլինեն:

Թե չէ, քվեաթերթիկ պատռելով, խրտվիլակ վառելով, «Ռեժիմը խուճապի մեջ է» ասելով՝ ոչ մի բանի մեր «ընդդիմադիրները» չհասան:

Հ.Գ Խնդրում եմ ինձ բացատրել՝ ինչ կապ ունեն քաղաքականության հետ խրտվիլակ վառելն ու քվեաթերթիկ պատռելը: