Ամբողջ ժամանակ համացանցով ԱՅՈ-ի քարոզչություն են արել, գնացել՝ ՈՉ կամ այլ բան են արել


13:08 , 7 դեկտեմբեր, 2015
Մի տեսակ վախվորության մթնոլորտի ականատեսն եմ ՖԲ-ում։))))))
Մտածում եմ.
Տարբերակ Ա. ամբողջ ժամանակ համացանցով ԱՅՈ-ի քարոզչություն են արել, գնացել՝ ՈՉ կամ այլ բան են արել, վախի ու շորշոփի մեջ են, դե փոքր երկիր ա...
Տարբերակ Բ. ամբողջ ժամանակ համացանցով ՈՉ-ի քարոզչություն են արել, գնացել, կոտրվել, ծախվել, ջնջխվել են, ամոթից ծիկրակում են ՖԲ-ում։
Տարբերակ Գ. սպասողական վիճակ ա ԱՅՈ-ի հաղթանակի և ՈՉ-ի ճակատի ընկրկելու պարագայում միշտ ցույց տալ, ջանքեր թափել, որ ԱՅՈ-ն իրենց տրամաբանված է եղել, անկաշառ, անաչառ։
Տարբերակ Դ. նայում են՝ «եզն» ընկնի, որ դառնան դանակավորներ՝ անկախ ամեն ինչից։
Հ.Գ. ՀՀ գործող Սահմանադրություն
Հոդված 4. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: