Նրանք մսխեցին ոչ միայն իրենց քաղաքական, այլև մարդկային ու բարոյական բոլոր ռեսուրսները


20:19 , 6 դեկտեմբեր, 2015
«Հանուն Հայաստանի» գոռալով «Ժառանգության» ղեկավարներն այսօր նոր «բարձրունքներ» նվաճեցին։ Մեկը ճղեց և մի կողմ շպրտեց երկրի ապագայի հանդեպ իր պատասխանատվության զգացումը, մյուսը շամանի պես կրակ է վառել ու կողքը կապիկություն անում, երրորդը՝ անիմաստ շահարկումներով զբաղվում և այլն։ Ընդամենը մի քանի տարի առաջ մեր իրականության ամենահեռանկարային կուսակցությունն այսօր վերածվել է իսկական ոչնչության։ Նրանք մսխեցին ոչ միայն իրենց քաղաքական, այլև մարդկային ու բարոյական բոլոր ռեսուրսները։