Իրաքի վարչապետին խորհուրդ են տալիս հարձակվել Թուրքիայի զորքերի վրա


17:56 , 5 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավար Հակիմ ալ Զամիլին իր երկրի տարածք մտած թուրքական զորքերին սպառնացել է ռազմական գործողություններով:

Ըստ նրա` Իրաքի սահմանը անցած զորախումբը հաշվվում է հազարներով, որն իր հետ բերել է տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա:

Ալ Զամիլին ընդգծել է, որ Թուրքիայի այդ գործողությունը համարվում է երկրի ինքնիշխանության խախտում և սպառնացել է ռազմական գործողություններով այն դեպքում, եթե նրանք անհապաղ չլքեն Իրաքի տարածքը: