Ադրբեջանական նավթահանքում հրդեհի հետևանքով 32 մարդ է զոհվել


17:44 , 5 դեկտեմբեր, 2015
Lragir.am-ը գրում է.
Կասպից ծովում գտնվող ադրբեջանական «Գյունեշլի» նավթահանքում դեկտեմբերի 4-ին հրդեհ է բռնկվել, որը շարունակվել է նաև այսօր, տեղեկացնում է Թրենդ գործակալությունը:

Ռոյթերզ գործակալությունը, հղում անելով նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամնալիին, գրում է 32 հոգում հավան մասին: Ադրբեջանական կողմը պաշտոնական տվյալներ դեռ չի հայտնել:
Day.az կայքը գրում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել մոտ 40 մարդու կյանք: