Ադրբեջանական հերթական ստոր ապատեղեկատվությունը


14:09 , 5 դեկտեմբեր, 2015
Ադրբեջանական Oxu.az լրատվական գործակալությունն այսօր լուր է տարածել, թե թշնամու հրետանին ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարք) օգնությամբ հրետակոծել է հայ-ադրբեջանական շփման գծի ղարաբաղյան հատվածը՝ հայկական կողմին պատճառելով մարդկային կորուստներ. նշվում է բազմաթիվ զոհերի ու վիրավորերի մասին։
Oxu.az-ը նաև նշում է, որ հրետակոծության հետևանքով զոհվել է զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանը։
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ լուրն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Հիմա ադրբեջանական քարոզչամեքենայի բովանդակային խնդիրներից անցնենք տեխնիկական խոտաններին: Վերոնշյալ գործակալությունն իր նյությում հղում է անում հայկական լրատվամիջոցներին: Այստեղ անհասկանալի է դառնում՝ ինչպես և ինչ եղանակով պետք է Ադրբեջանի ՊՆ ԱԹՍ-ի գաղտնի նկարահանած տեսանյութը հայտնվեր հայկական լրատվադաշտում։
Նշեմ նաև, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը նման բովանդակությամբ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: