Իսկ որտե՞ղ էր Անդրիաս Ղուկասյանն Արցախյան պատերազմի ժամանակ


22:09 , 4 դեկտեմբեր, 2015
Եղե՞լ է արդյոք նա երբևէ Շահումյանում, տեսե՞լ է, թե ինչ ուժերի էին դիմակայում այնտեղի մարտիկները։
Անկեղծ եմ ասում, ամեն անգամ մտածում եմ, թե նման գործիչներն այլևս չեն կարող զարմացնել անպատասխանատու և կեղտոտ հայտարարություններով, բայց տեսնում եմ, որ նրանց ցինիզմը սահմաններ չունի։ Առանց որևէ բարոյական արգելքի ցանկացած թեմա շահարկումների առարկա են դարձնում։ Չի կարելի էլի այդքան անհայրենիք լինել։ Նույն հարցերը, որ Անդրիասը նախագահ Սարգսյանին է ուղղում, առաջին հերթին ինքն իրեն պիտի տար. «Ո՞վ ես դու, ո՞րն է քո արածը, և ինչի՞ց ես դու խոսում»։