Աշխարհի ամենամեծ դպրոցը


15:20 , 3 դեկտեմբեր, 2015

Աշխարհի ամենամեծ դպրոցը գտնվում է Հնդկաստանի Լակնաու քաղաքում: Այն ունի շուրջ 47 հզ աշակերտ և 3800 ուսուցիչ ու սպասարկող անձնակազմ: Դպրոցը հիմնադրվել է շուրջ 40 տարի առաջ մանկավարժ Ջագդիշ Գանդիի կողմից և սկզբնական փուլում ուներ երկու սենյակ և 5 աշակերտ: Դպրոցը տեղակայված չէ մեկ տեղում, այն ունի մի քանի մասնաճյուղեր, որոնք ցրված են քաղաքի տարբեր թաղամասերում: