Սահմանադրական հանրաքվեի մասով


13:34 , 3 դեկտեմբեր, 2015
Քաղաքացին պետք է հասկանա, որ փոփոխվող Սահմանադրությանն «ԱՅՈ» կամ «ՈՉ» ասելիս պետք է ոչ թե առաջնորդվի նրանով, թե «Այո»-ի ու «Ոչ»-ի թիմերից ով է ավելի գրագետ քարոզարշավ անցկացնում, այլ ուղղակի իր մեջ ուժ պետք է գտնի ու կարդա փոփոխվող նախագիծը/նրա վերաբերյալ մեկնաբանությունները:
Կըմբռնի Սահմանադրության դրույթները, շատ լավ, քվերակելիս կիմանա՝ հանուն կամ ընդդեմ ինչի է քվեարկելու: Չի ըմբռնի, թող այդ ժամանակ դիմի գործող երկու շտաբերի ներկայացուցիչներին, որ մեկնաբանեն:

Թե չէ քարոզարշավին հետևելիս տպավորություն է, թե կուսակացական ընտրապայքար է, մինչդեռ Սահմանադրություն կոչվածը քաղաքացու քաղաքական/պետական իշխանություն ձևավորելու ձեռնարկն է և 4-5 տարվա համար չէ, որ նախատեսված է: