«Անվճար գրկախառնություններ» փողոցում (Video)


22:30 , 18 դեկտեմբեր, 2012

Մարդկային զգացմունքները անասելի բարդ են, սակայն միևնույն ժամանակ դրանք այնքան կատարյալ են ու պարզ, որ մեզ պետք է բացատրեն ու ցույց տան, որ «հավատանք»։
Մենք երբեմն այնքան ենք խճճվում առօրյա բարդ ու սթրեսներով լի իրականության մեջ, որ հաճախ մոռանում ենք արտահայտել մեր ամենանուրբ ու ջերմ զգացմունքները մեզ շրջապատող աշխարհի հանդեպ։
Սույն տեսահոլովակը մի պարզ մարդասիրական ակցիա է ուղղված մեզ բոլորիս... Հերոսը «Անվճար գրկախառնություններ» է բաժանում փողոցում անցորդներին։ Թվում է, թե «կատակ» է, սակայն այն գեղեցիկ ու հուզիչ է։