Կիսանախագահական համակա՞րգ, թե՞ անորոշություն


17:07 , 2 դեկտեմբեր, 2015
Նախագահական և պառլամենտական կառավարման համակարգերի պայմաններում խաղի կանոնները բավականին պարզ են, քանի որ սահմանադրությամբ նախատեսված կարգով փոխվում են վարչապետներն ու նախագահները:
Սակայն կառավարման կիսանախագահական համակարգում փորձը ցույց է տալիս, որ հնարավոր են ինչպես իշխանության գերկենտրոնացում, այնպես էլ անիշխանություն և քաոսային իրավիճակ:
Մի կողմից նախագահը կարող է փաստացի ունենալ ինչպես նախագահական կառավարման ձևին բնորոշ՝ նախագահի, այնպես էլ պառլամենտական կառավարման ձևին բնորոշ՝ վարչապետի լիազորություններ և որևէ քաղաքական պատասխանատվություն չկրել խորհրդարանի առջև:
Իսկ մյուս կողմից, երբ նախագահը և վարչապետը կիսանախագահական համակարգում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են ընտրվում, ապա անհասկանալի իրավիճակ է առաջանում, թե ով է պատասխանատու ձեռքբերումների և ձախողումների համար: Իսկ այն դեպքում, երբ խորհրդարանում մեծամասնություն չկա, գործադիր իշխանության ներսում կարող է երկբևեռություն առաջանալ:
Միայն մնում է նշել, որ անհրաժեշտ է գործարկել պետության համար այն կառավարման համակարգը, որն ավելի կայուն է և նպաստավոր առաջընթացի համար: