Ի՞նչ տպավորություն ստացա «Նոր Հայաստանի» սերիալային առաջին հանրահավաքից


15:20 , 2 դեկտեմբեր, 2015
Այն նման էր մի անփորձ խոհարարի եփած ճաշի, որը խառնել էր դդումը կծուի, թթուն թարմ բանջարեղենի, ձուկը խոզի մսի հետ և ստեղծել մի քաղաքական «աջաբսանդալ»… Մնում էր ավելացնել յոնջա ու դանդուռ…
Անհամ, անհասկանալի, անհամատեղելի ու անտաղանդ խոհարարի հապճեպ ստեղծած ու չհաջողված «ստեղծագործություն»: Րաֆֆի Հովհաննիսյան, Ժիրայր Սեֆիլյան, Պարույր Հայրիկյան, Գարեգին Չուգասզյան, Հմայակ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Վլադիմիր Կարապետյան և Անդրիաս Ղուկասյան…
Զգացիք, չէ՞, այդ համը…
Անհաջող աջաբսանդալ է, անհամ, հակասական, սուր հոտերով, վատ բաներ հիշեցնող, չստացված… Եվ ո՞վ է այս կոնգլոմերատի հեղինակը, այս անհամ «ճաշի» խոհարարը: Ու ցավն այն է, որ այս «աջաբսանդալը» հաճույքով խփշտողներ կան…
Դե ինչ, ճաշակին ընկեր չկա… Բարի ախորժակ, միայն վերջում հաստատ փսխելու եք… Չմարսվող է, շատ խառը...