09:47 , 2 դեկտեմբեր, 2015
FashionYan.com-ն Ամանորին ընդառաջ շարունակում է ներկայացնել տոնական գլխավոր միտումները: Այս անգամ կանդրադառնամ դիմահարդարմանը՝ ներկայացնելով տարբերակներ, թե ինչպես է պետք է դիմավորել Նոր տարին:
Եվ այսպես, տոնական գիշերը պետք է լինել վառ հագուստով և դիմահարդարմամբ: Կապիկի տարվա գույներն են կարմիրի և նարնջագույնի երանգները, ինչպես նաև մետաղական գույները՝ ոսկեգույն, արծաթագույն և այլն, ուստի տեղին կլինի հենց այդ գույների օգտագործումը շպարի մեջ:
Կարելի է դիմահարդարումն անել՝ օգտագործելով փայլեր և քարեր:
Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում նման վառ դիմահարդարմամբ դիմավորել Ամանորը, առաջարկում եմ տոնական շպարի առավել նուրբ գունային համադրություններով տարբերակներ: