Իտալիայի հանելուկային և սարսափեցնող «Հրեշների այգին» (լուսանկարներ, տեսանյութ)


06:33 , 2 դեկտեմբեր, 2015

Հռոմից 67 կմ հեռավորության վրա է գտնվում Բոմարցո ոչ մեծ քաղաքը, որն առավել հայտնի է իր անսովոր այգիով, որտեղ քարե հրեշներն են բնակվում։ Վայրը, որտեղ ավելի քան 400 տարի է՝ կանգնած են 30 սարսափեցնող քանդակներ, ստացել է «Սուրբ անտառ» (Sacro Bosco) պաշտոնական անվանումը, իսկ ժողովրդի մեջ այն առավել հայտնի է «Parco dei Mostri»` «Հրեշների այգի» անունով։