«Նոր Հայաստանի» հանրահավաքն ասես «Top 10 of Rabiz» երաժշտական նախագծի քաղաքական տարբերակը լիներ


01:42 , 2 դեկտեմբեր, 2015
Ժամանակին Գրիգոր Աղախանյանն ընկերների հետ մի նախագիծ էր իրականացնում՝ «Top 10 of Rabiz» խորագրով՝ նոր ժամանակների ոգուն համահունչ ներկայացնելով հայկական հին ու սիրված երգերը...
«Նոր Հայաստանի» հանրահավաքը և դրա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը (նրա խոսքն ընդամենը 2-3 տարվա վաղեմություն ունեցող իր իսկ ելույթների միքսային տարբերակ էր, ոչ ավելին) վերոնշյալ երաժշտական նախագծի քաղաքական տարբերակն ասես լինի՝ մի տարբերությամբ՝ ընդդիմության որևէ լուրջ, արմատական, շարժում կամ «ռեժիմի վերջը» խորագրով հանրահավաք որևէ արժեքավոր կամ հիշարժան ձեռքբերում չի թողել Հայոց պատմության թարմ էջերում...
Բայց մի հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Յուրաքանչյուր նոր շատ մոռացված հինն է»... Ընդամենը 25 տարվա պատմություն ունեցող մեր պետության ընդդիմության բոլոր շարժումները շատ լավ են հիշվում...