Երբ նախորդ «քաղաքական» դասերն ընդդիմության համար առոչինչ են


22:05 , 1 դեկտեմբեր, 2015
Եթե փորձենք անգամ մակերեսային հայացք նետել այսօրվա «Նոր Հայաստան» քաղաքական դաշինքի կազմակերպած հանրահավաքին, հիմք ընդունելով հնչեցված կոչերը, ելույթների տրամաբանությունը, հրապարակային բանավեճի առաջադրվող օրակարգը, քաղաքական մոտեցումները և դրանց հրապարակային փաստարկումը, հետագա գործողությունների ուրվագծելի պլանների ու դրանց իրականացման մեթոդների վերաբերյալ ներկայացնելի դիրքորոշումները և ամենակարևորը, թե ովքեր են այդ ելույթներ ասողները, ապա մեծ ափսոսանքով կարելի է արձանագրել, որ ինչպես այսօր, այնպես էլ վաղը մեր հասարակության քաղաքական համակարգում ոչինչ չի փոխվի, կշարունակվի լճացման արդեն վաղուց մեկնարկած գործընթացը, որտեղ քաղաքական-պետական իշխանության կրող գերակա մոտեցումները չընդունող քաղաքացիները լիովին մենակ են ու բևեռացված:
Մեր ընդդիմադիրները մեր վերջին տարիների քաղաքական պատմությունից մեկ դաս են քաղել միայն. դա «նախորդ քաղաքական ձախողումներից դաս չքաղելու ու համարժեք հետևություններ չանելու» դասն է....