Այս պահին Դերեքում կրկին իրավիճակը լարված է


18:49 , 1 դեկտեմբեր, 2015

Քրդամետ Ժողովրդադեմոկրատկան կուսակցության (HDP) մի խումբ պատգամավորներ ցանկացել են ճեղքել Դերեքի շրջափակումը և անցնել ավան, սակայն հանդիպել են դիմադրության թուրքական ռազմական ուժերի կողմից: Անհայտ պայմաններում (որոշները պնդում են, թե եղել է դիմահար կրակոց մարտական ատրճանակից, իսկ որոշներն ասում են, թե օգտագործվել է գազային ատրճանակ,) վիրավորվել են ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի տարածքային կուսակցական կառույցի ղեկավարի տեղակալ Մերալ Դենիշ Բաշթեշը և Ադանայից պատգամավոր ընտրված HDP-ի անդամ Չեղլեր Դեմիլերը: Երկու պատգամավորները քաղաքացիական մեքենաներով տեղափոխվել են Քիզիլթիփի պետական հիվանդանոց: 
Այս պահին Դերեքում կրկին իրավիճակը լարված է: