1953 թվականին լույս տեսած «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը (լուսանկար)


21:22 , 1 դեկտեմբեր, 2015

1953 թվականի դեկտեմբերին 1-ին Չիկագոյում լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը 

Ամսագրի առաջին համարը վաճառվել 54.175 օրինակով։ Մեկ օրինակի գինը կազմել է ընդամենը 50 ցենտ։ Շապիկին պատկերված է եղել Մերիլին Մոնրոն։ 

Ամսագրի ստեղծման համար Հեֆները մորից պարտքով վերցրել էր 1000 ամերիկյան դոլար։ Տարիների ընթացքում հասնելով մեծ հաջողությունների և ձեռք բերելով մեծաթիվ ընթերցողների՝ ամսագիրն այժմ համարվում է ամենահայտնի տղամարդկանց հանդեսն աշխարհում, ինչպես նաև ամենահայտնի ապրանքանիշներից մեկը: