Պետք չի վստահել անհնազանդության կոչերով հանդես եկող ուժերին


17:39 , 1 դեկտեմբեր, 2015

Նկատե՞լ եք՝ ո՞ր պահերին են մեր երկրի ծայրահեղ ընդդիմադիրները փորձում ներքին անհանգստություններ հրահրել... ապրիլի 24՝ համայն հայության համար նշանակալի հիշատակի օր:
Օր, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր մեր երկրի կողմ, օր, երբ Հայաստանը հյուրընկալել էր մեր ցավը հարգող հազարավոր մարդկանց: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե այդ ուժերին հաջողվեր, և այդ հյուրերի առջև մի պատկեր բացվեր, թե հայությունն ինքը չի հարգում այդ օրը: Չեմ էլ ուզում պատկերացնել:

Լարվածություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին... Կրկին նույն ուժերը ուզում էին գնալ Ղարաբաղ ու ներքին անհանգստություններ հրահրել այնտեղ: Հիմա ընթանում են աշխարհաքաղաքական ամենավատ զարգացումները... Չորս կողմում հրթիռակոծություններ, աշխարհը պապանձված է ահաբեկչության վտանգի սարսափից, Հայաստանն էլ աշխարհագրորեն գտնվում է այդ զարգացումների կիզակետում, ու ի՞նչ՝ էլի՞ ներքին անհագստությունների հրահրում...

Էլի՞ փաստարկներ են պետք, որ պետք չի վստահել անհնազանդության կոչերով հանդես եկող ուժերին...