Թուրքական Առաջին բանակի ստորաբաժանումները տեղափոխվել են թուրք–սիրիական սահման (տեսանյութ)


01:52 , 1 դեկտեմբեր, 2015

Ներկայացվող տեսանյութում թուրքական Առաջին բանակի ստորաբաժանումներն են, որոնք Դողու Թրակիայից (Արևելյան Թրակիա) տեղափոխվել են թուրք-սիրիական սահման: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ նշված բանակի ծանր սպառազինության մոտ 25%-ն արդեն սահմանային գոտում է:
Թուրքական իշխանությունների նման քայլը կարելի է դիտարկել 2 տեսանկյունից՝
1. Պաշտոնական Անկարան ընդառաջ է գնում Վաշինգտոնից հնչող պահանջներին՝ առավել ամրապնդելու Հալեպից հյուսիս՝ թուրք-սիրիական սահմանի մոտ 100 կմ-անոց հատվածի վերահսկողությունը, որը հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հիմնական մատակարարումների համար միակ տարանցիկ գոտին:
2. Վերոնշյալի համատեքստում, նաև նախապատրաստական գործողություններ անհրաժեշտության դեպքում Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, անվտանգության գոտի հիմնելու նպատակով: