Պուտինը բացատրել է` ինչու Փարիզում չի լուսանկարվել համաշխարհային առաջնորդների հետ


23:00 , 30 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզի կլիմայական հարցերով գագաթաժողովի մամուլի ասուլիսին ասել է, թե ինչու ներկա չի եղել բացմանը բոլոր առաջնորդների համատեղ լուսանկարահանմանը ու Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակի մեկ րոպե լռությանը:

«Գազետա»-ի փոխանցմամբ` իր չլուսանկարվելը Պուտինը բացատրել է «տեխնիկական պատճառներով», որոնք իրենց հերթին կապված են եղել իր «աշխատանքային գրաֆիկի» հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պուտինն ուշացել էր գագաթաժողովի բացումից:

Ինքը՝ Պուտինը, ասել է նաև, թե անկախ լուսանկարվել-չլուսանկարվելուց, Ռուսաստանը ամենասկզբից իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիային, քանի որ ՌԴ-ն բազմիցս բախվել է ահաբեկչության հետ: