Պուտինն ինքնահաստատվել է Ռուսաստանում, հաջորդ քայլն ինքնահաստատվելն է երկրից դուրս


17:47 , 30 նոյեմբեր, 2015

Ընդամենը տպավորություն և ոչ ավելի

Պուտինն ինքնահաստատվել է Ռուսաստանում, վաղուց է ինքնահաստատվել, հաջորդ քայլն ինքնահաստատվելն է երկրից դուրս: Առիթներ էլ աշխարհը նրան տալիս է:
Այն, ինչ մնացած երկրներն ընկալում են որպես երկխոսություն, ՌԴ նախագահի համար երկխոսություն չէ, այլ ինքնահաստատվելու հնարավորություն: Իսկ ինքնահաստատվում են մինչ մեկ ճանապարհով՝ ինքնադրսևորվելով: Ռուսաստանն էլ ինքնադրսևորվելու սահմանափակ ձևերի փորձ ունի՝ բանակ, նավատորմ, տնտեսական սանկցիաներ:
Այնպես որ, նույնն անելու է այս անգամ:
Աշխարհն է սխալվում, որ Ռուսաստանին ստիպում է անել այն, ինչ ինքը կարող է և սովոր է: