Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում Կազան չի մեկնել


12:22 , 30 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում չի մեկնել Կազան: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան թիմի պաշտոնական կայքը:

Կազան մեկնած ֆուտբոլիստների թվում է նաև Արազ Օզբիլիսը:

Հավելենք, որ այսօր «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության շրջանակներում կհանդիպի «Ռուբինին»: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:15-ին է: