Վահան Բաբայան. Պետք է հասկանանք, որ մեր ձեռքում է մեր երկրի ապագան


11:40 , 30 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Այն մարդիկ, ովքեր Հայաստանում ուզում են փոփոխություններ, սահմանադրական փոփոխությունների նախագծին պետք է ասեն «այո»: «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:

Նա ներկայացրեց երեք հիմնական փաստարկ, թե ինչ կբերեն սահմանադրական փոփոխությունները. «Այս նախագծին պետք է ասենք «այո» իշխանության գերկենտրոնացվածության համակարգից ազատվելու համար, որպեսզի իշխանության երեք ճյուղերը լինեն հավասարակշռված, որը չի եղել մեր նախկին սահմանադրություններում: Սահմանադրական փոփոխությունների դեպքում կձևավորվի իրական անկախ դատական համակարգ: Երրորդ,  փոփոխությունները մեծացնում են ընդդիմության լծակները: Ընդդիմությունը 25 տարիների ընթացքում չի ունեցել լուրջ դերակատարում, չի կարողացել  վերահսկիչ լիազորություններ ունենալ, պետական կառավարման համակարգում ավելի լուրջ մասնակցություն ունենալ: Այս փոփոխությունները կտան ընդդիմությանն այդ հնարավորությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ