Ադելի «25» ալբոմի 3.38 միլիոն օրինակ է վաճառվել թողարկումից մեկ շաբաթ անց


10:18 , 30 նոյեմբեր, 2015

adele-2015-01-wenn-670-380Բրիտանացի երգչուհի Ադելը իր «25» նոր ալբոմով շարունակում է սահմանել բոլոր հնարավոր ռեկորդները՝ հայտնում է starslife.ru-ն:

Nielsen Music պարբերականի հաշվարկներով՝ արդեն ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի ավելի քան 3.38 միլիոն օրինակ: Եվ դա՝ ընդամենը թողարկումից մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «25» ալբոմը առաջ էր անցել նախորդ առաջատարից՝ Nsync խմբի կողմից 2002 թվականին թողարկված No Strings Attached ալբոմից, որը առաջին շաբաթում վաճառվել էր 2.42 միլիոն օրինակով: