Wnews.am-ը գրում է.
Մոսկվայի ամենապահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանը գտել է իր երկրորդ կեսին։
Գոհարի ընտրյալը ազգությամբ հայ, մոսկվայաբնակ Գեւորգ Աղասյանն է։
Գեւորգը Մոսկվայում հայտնի վարսահարդար է եւ ունի իր գեղեցկության սրահը, որը կոչվում է style 20-12։
«Երբեք չէի պատկերացնի, որ իմ ընտրյալը նույն բնագավառից կարող է լինել, ինչ ես… նա շատ ճանաչված է եւ իր հաճախորդների շրջանում հայտնի է որպես հիասքանչ վարսահարդար»,- իր ընտրյալի մասին ասում է Գոհարը։
Ի դեպ, Wnews.am-ի թղթակցի փոխանցմամբ, առաջին անգամ Գոհարի վարսերը ներկել է հենց իր ընտրյալը։
Գոհարը երազում է ամուսնությանը եկեղեցու խորան գնալ հայկական տարազով։
Wnews.am-ը ներկայացնում է Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտրյալի լուսանկարները։