Մի-8 ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել է 11-ի


10:10 , 30 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Կրասնոյարսկի երկրամասի կլինիկական հիվանդանոցում մահացել է Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով 15 տուժածներից մեկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով բժշկական հաստատության մամուլի քարտուղար Իրինա Կոչետկովային:

Այսպիսով զոհերի թիվը հասել է 11-ի:

«Թուրուխան» ավիաընկերությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կրասնոյարսկի երկրամասի Թուրուխանի շրջանում՝ Իգարկա օդանավակայանից ոչ հեռու: Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մի-8-ը գտնվել է Ենիսեյ գետի աջ ափին մոտ: Ուղղաթիռի ֆյուզելյաժը քանդվել է: