Իշխող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրենց ելույթներում շարունակ պնդում էին, որ պետք է հասնել կոնսենսուսի: Դրան իր ելույթում արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
«Որեւէ մեկն այս դահլիճում կամ առհասարակ կարո՞ղ է հիշել ՀՀ պատմության մեջ մի դեպք, երբ որեւէ հարց լուծվել է կոնսենսուսով: Երբեք ոչ մի հարց կոնսենսուսով չի լուծվել, երբեք քաղաքական մեծամասնությունը դրան չի գնացել»,- հայտարարեց նա: