Մենք ոչ մի փակ թեմա չունենք. Լուկաշենկո


14:51 , 28 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ադրբեջանը և Բելոռուսը ոչ մի փակ թեմա չունեն համագործակցության համար: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Մեզ համար չկան փակ թեմաներ»:

«Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս մեր համագործակցությունը, դա նրա խնդիրն է: Ադրբեջանը կարող է միշտ հույսը դնել Բելոռուսի վրա»,-հավելել է Լուկաշենկոն: