Լիլիթ Հովհաննիսյանն իր լոսանջելեսյան համերգից նոր լուսանկարներ է հրապարակել


10:33 , 28 նոյեմբեր, 2015

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր լոսանջելեսյան համերգից նոր լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Իմ նոր մենահամերգային շրջագայության սկիզբը դրվեց Լոս Անջելեսի համերգով նոյեմբերի 15-ին: Այդ օրը երկաաար եմ հիշելու... Այն լի էր ուրախությամբ, ցնծությամբ, փայլով և լույսով, դահլիճում ջերմությունն ու դրական էմոցիաները հասան իրենց գագաթնակետին, համերգին ներկա երկրպագուներս տեսան իմ, ես էլ՝ նրանց երջանիկ աչքերը...
Հ.Գ. Հաջորդ երկրներում կայանալիք մենահամերգներիս մասին կգրեմ այստեղ շատ շուտով»: