Ռուսական ռազմական ավիաուժերը հարվածներ են հասցրել սիրիական Մաարրետ Էլ Նումման քաղաքին


18:18 , 27 նոյեմբեր, 2015

Ռուսական ռազմական ավիաուժերը հարվածներ են հասցրել սիրիական Մաարրետ Էլ Նումման քաղաքին, որտեղ բնակվում են թուրքմեններ: Ըստ հավաստի աղբյուրների՝ 5 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել: Որպեսզի ավելի պատկերավոր պատկերացնեք այս քաղաքի կարևորությունը Թուրքիայի համար, նշեմ, որ այս քաղաքն անմիջական կապ ունի Թուրքիայի կողմում գտնվող Ռեյհանլի քաղաքի հետ, կարծես միևնույն քաղաքը լինի՝ բաժանված մի սահմանագծով: