Ամերիկացին սպանել է հորն ու դանակով վիրավորել մորը՝ իրեն ֆասթֆուդ չտալու համար


10:52 , 27 նոյեմբեր, 2015

ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչը մեղադրվում է հոր սպանության և մոր սպանության փորձի մեջ, գրում է New York Daily News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: 32-ամյա Ռոնալդ Պրիտչետը կասկածվում է հորը՝ 58-ամյա Պերսիվալ Պրիտչետին ծեծելով սպանելու և մորը՝ դանակի հարվածներ հասցնելու մեջ: Մայրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Ոստիկանության տվյալներով նման արարքի պատճառն այն է եղել, որ ծնողները ֆասթֆուդ են պատվիրել միայն իրենց համար, իսկ որդուն բաժին չի հասել:

Հ.Գ.Մարդ չգիտի՝ խնդա, թե լա: