1.Դու պետք է հաղթահարես կյանքի դժվարությունները
Կյանքը տարբեր դժվարություններից է բաղկացած, և դու, որդիս, պետք է ընդունես կյանքի մարտահրավերները: Աշխատիր և մի՛ վախեցիր օգնություն խնդրելուց:
2.Իմացիր գինդ
Երբեք մի համաձայնվիր քչին, ո՛չ առօրյայում, ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ սիրո մեջ: Եղիր լավագույնը և ընտրիր նույնը:
3.Հետևիր սրտիդ թելադրանքներին
Լսիր այն, ինչ հուշում է քեզ սիրտդ: Առավել ևս այն դեպքերում, երբ քեզ թվում է, որ այն խելահեղ բան է ասում:
4.Մի՛ եղիր խիստ քո նկատմամբ
Մի փոշմանիր, բայց ընդունիր սխալդ, եթե, իհարկե, այն կա: Ծիծաղիր քեզ վրա: Հեշտ նայիր կյանքիդ, բայց մնա այնպիսին, ինչպիսին կաս:
5.Գումարը քո դերը չի որոշում կյանքում
Կյանքն ավելին է, քան գումարը: Կյանքում ամենաերջանիկ պահերը կապված չեն լինելու գումարի հետ: Շատ աշխատիր, որ շատ գումար վաստակցես: Բայց գումարը մի՛ օգտագործիր ինքդ քո դեմ:
6.Ոչ նշանակում է ոչ
Լսիր ուշադիր: Երբ հարցը հասնում է հանդիպումներին, հիշիր, եթե աղջիկն ասում է ոչ, ուրեմն դա նշանակում է ոչ:
7.Լացելը նորմալ է
Դու քարե սիրտ չունես: Դու արդար ես, բարի: Երբեմն այն բանին, ինչին երկար ժամանակ ձգտում ես, կարող ես չհասնել: Ժամանակ առ ժամանակ դու պարտվելու ես: Եթե մտածում ես, որ լացելով կթեթևանաս, ուրեմն ազատություն տուր հույզերիդ:
8.Հոգ տար առողջությանդ մասին
Հոգ տար քո մասին, տղաս, այցելիր բժիշկի, կեր բանջարեղեն, քնիր և ֆիզիակական վարժություններ արա:
9.Հիշիր ընտանիքիդ մասին
Ընտանիքը միշտ հետդ կլինի, կուրախանա քեզ հետ և կօգնի դժվար պահերին: Իհարկե նաև կսիրի քեզ ցանկացած իրավիճակներում:
10.Դու մնացածից լավը չես
Դու շատ լավն ես, բայց ավելի լավը չես այն մարդուց, ով ավտոբուս է վարում կամ մաքրում է կոշիկդ կամ էլ հավաքում է տունդ: Չնայած նրան, թե ինչի կհասնես կյանքում, միշտ հիշիր, որ պետք է հարգես ուրիշներին։
11.Մարդիկ լավն են
Մարդիկ ավելի հակված են բարությանը: Հիշիր դա: Դա չի նշանակում, որ աշխարհը բաղկացած է միայն լավ մարդկանցից: Դու կհանդիպես նաև նրանց, ովքեր սխալ կվարվեն: Ես ուզում եմ, որ դու չմոռանաս այն բանի մասին, որ ամեն մարդ պետք է ունենա ներման հնարավորություն:
12.Զերծ մնա դրամատիկ իրավիճակներից
Ցավը և դրաման քեզ կհետևեն կյանքիդ ընթացքում: Խուսափիր այն մարդկանցից, ովքեր կյանքիդ մեջ վատից բացի ուրիշ բան չեն անում:
13.Դու աշխարհի կենտրոնը չես
Կյանքը կար նաև մինչև ծնվելդ, կշարունակվի նաև, երբ այլևս չլինես: Օգնիր ուրիշներին, ոգեշնչիր նրանց: Թող քո հետքը, այնպես արա, որ քեզանից հետո մարդիկ հիշեն քեզ:
14.Ամեն օր ինչ-որ լավ բան արա
Կյանքն արագ է զարգանում, բայց մենք երբեք այնքան զբաղված չենք լինում, որ բարության ժամանակ չունենանք: Օրինակ՝ զիջիր տեղդ մետրոյում, օգնիր տարիքով մարդուն անցնել ճանապարհը: Մարդ եղիր:
15.Մի փոխվիր
Դու ունիկալ ես: Կարող ես աշխարհում քո ներդրումն ունենալ:
16.Քո բառն արժեք պետք է ունենա
Ուշադիր ընտրիր բառերը, որոնք ասում ես ուրիշներին: Փորձիր ասել միայն ճիշտը և պահել խոստումներդ:
17. Ուրախ եղիր
Մարդկանց հետ ճիշտ շփվիր, լավ վերաբերվիր, դա դժվար չէ:
18.Մայրդ միշտ հետդ կլինի
Ես միշտ հետդ կլինեմ: Կգա օր, որ ֆիզիկապես կողքդ չեմ լինի, բայց միշտ հետդ կլինեմ:
19.Խելքով ընտրիր
Թե՛ ընկերուհու, թե՛ գործընկերներին, թե՛ հարևաններին և ընկերներին:
20.Քաջ եղիր
Այնքան քաջ եղիր, որ ընդունես, որ քեզ ուրիշ մարդկանց օգնությունը պետք է, կամ ժամանակն է թողնել այս կամ այն գաղափարը: